Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել EVolt APP-ի այցելուներին, թե համակարգում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Տեղեկությունների հավաքագրում
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • Անուն-ազգանունը, Էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարները,
  •  Մենք ՉԵՆՔ տիրապետում ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca վճարային համակարգի միջոցով:
  • Ձեր լիցքավորման պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն,
  • Լիցքավորման կայանների  հասցեն և լիցքավորման հզորությանը վերաբերող ինֆորմացիան,
  • Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները)
  •  Լիցքավորված դրամապանակում առկա գումարը ենթակա չի վերադարձի։

Տեղեկությունների գաղտնիությունը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Հաշվի պաշտպանվածություն

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք EVolt APP-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Գրանցվել» կոճակի տակ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: